
Տեղեկատվական հանդիպում Աստղագիտական Ակումբ Հայաստանի հետ
Առաջին կոնտակտը Աստղագիտական Ակումբի հետ
14 դեկտեմբերի 2024 թ. 15:00
Առցանց
Վայրը Օնլայն վեբինար
Աստղագիտական Ակումբ Հայաստանը մեծ ոգևորությամբ հրավիրում է Ձեզ մեր առաջին միջոցառմանը, որի ընթացքում կծանոթանաք Ակումբի թիմի հետ, կիմանաք, թե ինչ կառուցվածք ունի այն, ում համար է նախատեսված, ինչպես կարող եք միանալ, ինչ է տալու այն Ձեզ, և Ձեզ հետաքրքրող ցանկացած այլ բան՝ Ակումբի մասին։ Եթե Դուք աստղագիտության սիրահար եք, կամ ուղղակի տարված եք տիեզերքով, ապա այս միջոցառումը հենց Ձեզ համար է։
Ինչ ենք անելու միջոցառմանը․
- Ծանոթանալու և զրուցելու ենք Ակումբի լոկալ լիդերների հետ
- Գնալու ենք Աստղագիտության հետքերով․ լոկալ լիդերների փորձն ու պատմությունները
- Իմանալու ենք ավելին Աստղագիտական Ակումբ Հայաստանի մասին
- Ձեռք ենք բերելու նոր ընկերներ և կապեր
- Ստանալու ենք հուզող հարցերի պատասխանները
© 2021-2026 Astronomy Club Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: