Մեր մասին
Մեր Պատմությունը
Աստղագիտական Ակումբը շատ ավելին է, քան պարզապես կազմակերպություն։ Այն աստղագիտության սիրահարների համայնք է, որի անդամները հավաքված են մեկ գաղափարի շուրջ, ինչն է՝ բոլորի համար ավելի հասանելի դարձնել տիեզերքը և աստղագիտությունը։ Աստղագիտությունը հանդես է գալիս ոչ միայն որպես գիտություն, այլև անսահման առեղծվածների ու ներշնչանքի աղբյուր։ Այն, կարծես, «տիեզերական սոսինձ» լինի, որը համախմբում է տիեզերքով և աստղագիտությամբ տարված մարդկանց, անկախ նրանց գտնվելու վայրից։ Ակումբում կարևորը աստղերի և տիեզերքի հանդեպ ունեցած հետաքրքրվածությունն է։
Մեր ստեղծման պատմությունը նույնպես սովորական մի պատմություն չէ։ Այն լի է բուռն կրքով ու ձգտումով դեպի աստղագիտությունը, ու հավատը այն բանի հանդեպ, որ աստղագիտությունը կարող է ոգեշնչել ու միավորել բոլորիս։ Ամենը սկսվել է մեր հիմնադիր Սամուելից, ով երիտասարդ տարիքից՝ 1990 թվականից, մեծ սեր է ձևավորել գիշերային երկինքը դիտելու հանդեպ` իր ծնողներից փոխանցված։ Ո՞րն էր նրա երազանքը․ աստղերի հանդեպ այդ սերը տարածելն ու բոլորին հնարավորություն տալը՝ միավորվել աստղագիտության շուրջ։
2021-ին Սամուելը, ունենալով խորը հմտություններ ՏՏ ոլորտում և սեր դեպի աստղագիտությունը, որոշեց իրականություն դարձնել իր մանկության երազանքը։ Նա ստեղծեց Աստղագիտական Ակումբը իր թիմի հետ, որը պատրաստ էր գրավել տիեզերքը։ Այդ պահից սկսած, Աստղագիտական Ակումբը շարունակ բարելավում է իր առաջարկները, որպեսզի կարողանա տրամադրել հասանելի ու ժամանակակից փորձ մեր ուսանողների ու համայնքի անդամների համար։
Սամուելը, լինելով հայ, նախաձեռնեց Հայաստանում առաջին պիլոտային մասնաճյուղը, հրավիրելով Լոկալ Առաջնորդների ուժեղ թիմ, ովքեր ակտիվորեն ներգրավվեցին աստղագիտության հանրայնացման գործում։ Գլխամասային թիմի հետ միասին նրանք շարունակում են գրանցել կարևոր արդյունքներ։
Մեր Համոզմունքները
Մենք հավատում ենք, որ կարող ենք օգտագործել նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և փոխել տիեզերքն ուսումնասիրելու ու դրա մասին պատկերացում կազմելու ձևը։ Մեր նպատակն է տրամադրել տեխնոլոգիապես զարգացած հարթակ, որը շարունակ բարելավում ու ավելի է հեշտացնում աստղագիտական ուսումնասիրությունները ոլորտի սիրահարների համար ողջ աշխարհում ու միավորում է նրանց մեկ տանիքի տակ։
Մեր Առաքելությունը
Միավորել տիեզերքի սիրահարներին
Մեր առաքելությունն է ստեղծել ակտիվ ու ներառական համայնք, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա ուսումնասիրել տիեզերքը, ծանոթանալ գաղափարակիցների՝ աստղագիտության սիրահարների հետ ու ներդրում ունենալ աստղագիտության ոլորտում։
Մեր տեսլականն է աստղագիտության սիրահարներին զինել վերջին սերնդի և իրապես նորարարական տեխնոլոգիաներով ու գործիքներով և միավորել նրանց մեկ տիեզերական տանիքի տակ՝ աշխարհով մեկ։
Մեր Գործունեությունը
Աստղագիտական Ակումբում մենք ունենք ուսուցման ու զվարճանքի տարատեսակ միջոցառումների հիանալի խառնուրդ, որոնք անց են կացվում յուրաքանչյուր շաբաթ, ու որոնց կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տիեզերքով ու աստղերով։ Մեր ակումբակիցները գիտելիք են ստանում աստղագիտության հետ կապված յուրաքանչյուր թեմայի շուրջ, օրինակ՝ ծանոթանում են տիեզերքի պատմությանը, սովորում լույսի ֆիզիկայի մասին ու հմտանում գիշերային երկինքը և խորը երկնքի մարմինները լուսանկարելու գործում։
Մենք նաև իրականացնում ենք հետաքրքիր աստղադիտական արշավներ, այցելում ենք պլանետարիումներ՝ դիտելու աստղագիտական թեմայով ֆիլմեր, ու նաև այցելում ենք աստղադիտարաններ՝ տեսնելու մեծ աստղադիտակներ։ Ավելին, մենք նաև այցելում ենք թանգարաններ՝ ծանոթանալու տիեզերագնացության պատմությանը ու հանդիպումներ ենք իրականացնում աստղագետների հետ, ովքեր շատ ավելի մանրամասն պատմում են աստղերի և մոլորակների մասին։ Այս ամենն ապահովում է հրաշալի ժամանցն ու զինում է անծայրածիր տիեզերքի մասին նոր գիտելիքներով։
Ակումբի Կառուցվածքը
Մեր կազմակերպության կառուցվածքի հիմքում կենտրոնական համակարգման ու տեղական ներգրավվածության դինամիկ համադրություն է։ Մենք օգտագործում ենք Agile մեթոդոլոգիան ու ծրագրավորման ոլորտում ունեցած մեր գիտելիքները՝ մեր գործունեությունն ավելի սահուն, համակարգված ու արդյունավետ դարձնելու նպատակով։
Գլխամաս
Մեր գործունեության կենտրոնը ԱՄՆ-ի մեր գլխամասն է, որտեղ մշակվում է համակարգը, կայացվում են Ակումբի հետ կապված ստրատեգիական որոշումները, սահմանվում գործունեության քաղաքականությունները և գործի դրվում ողջ կազմակերպության զարգացման համընդհանուր ուղղությունները։
Աստղագիտական Ակումբը մասնաճյուղեր ունի ողջ աշխարհում։ Մեր գլխավոր գրասենյակի թիմը համակարգում է, որ բոլոր ճյուղերը գործեն արդյունավետորեն, թույլ տալով Լոկալ Առաջնորդներին կենտրոնանալ իրենց աստղագիտական նպատակների իրականացման վրա ու զինելով նրանց համապատասխան գործիքներով և գերժամանակակից մեթոդոլոգիայով։
Մասնաճյուղեր
Մասնաճյուղերը Աստղագիտական Ակումբի ողնաշարն են, որոնք տարածված են աշխարհի տարբեր քաղաքներում։ Յուրաքանչյուր մասնաճյուղ համակարգվում է Լոկալ Առաջնորդների , դասախոսների, մենթորների ու գործընկերների կողմից, ովքեր միասին համակագործակցելով իրենց շրջաններում ստեղծում են զարգացող աստղագիտական համայնք։
Լոկալ Առաջնորդները յուրաքանչյուր մասնաճյուղը զարգացնող ուժն են․ նրանք հանդես են գալիս համակարգողի դերում և պատասխանատու են մասնաճյուղի գործունեության, տարածման ու համայնքի ներգրավման համար։ Նրանց աջակցում են տեղական նվիրյալ ուսուցիչները, մենթորները ու գործընկերները, որոնց բոլորին միավարում է աստղագիտության հանդեպ սերը։
Այս դինամիկ կառուցվածքը թույլ է տալիս ընդլայնել մեր սահմանները ու տիեզերքի գաղտնիքներն ավելի մոտեցնել տարբեր տարածքներում գտնվող ու տարբեր մշակույթ կրող մարդկանց։ Մասնաճյուղերը ազատորեն կարող են հարմարվել իրենց տեղական համայնքների առանձնահատկություններին, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով Ակումբի ընդհանուր առաքելությանը։ Մասնաճյուղերը մշտապես կապի մեջ են գլխամասային թիմի հետ՝ համոզվելով, որ ամեն ինչ ընթանում է համահունչ։
Գլոբալ Զարգացման Քարտեզ Որտեղ ենք լինելու մոտ ապագայում
2024: Հիմքերի ամրապնդման փուլ․ 5 մասնաճյուղեր՝ 5 երկրներում
2026: Ընդլայնման փուլ․ 50 մասնաճյուղեր` 50 երկրներում
2028: Համաշխարհային ներկայության խորացում․ 200 մասնաճյուղեր՝ 200 քաղաքներում
Լոկալ Առաջնորդների Թիմ - Երևան, Հայաստան
© 2021-2026 Astronomy Club Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են:









