Աստղագիտական Ակումբի Օգտագործման Պայմանները
Թարմացվել է՝ ապրիլի 27-ին, 2023թ.
Պայմանների համաձայնագիր
Սույն Օգտագործման Պայմանները հանդիսանում են իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր, որը կնքվել է մի կողմից՝ Ձեր՝ որպես անհատի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի («Դուք») և մյուս կողմից՝ «Astronomy Club Inc.» -ի, որը ներկայանում է որպես Astronomy Club («Astronomy Club», «մենք» կամ «մեր»), միջև՝ Ձեր կողմից https://Astronomy-club.com կայքի հասանելիության և օգտագործման վերաբերյալ, այն ներառում է նաև ցանկացած այլ մեդիայի ձև, մեդիա ալիք, բջջային կայք կամ բջջային հավելված, որոնք վերաբերում են, կապված են կամ որևէ այլ կերպ կապակցված են դրան (միասին ՝ «Կայք»): Դուք համաձայնում եք, որ Կայք մուտք գործելով՝ Դուք կարդացել, հասկացել և համաձայնվում եք, որ պարտավորվում եք ենթարկվել օգտագործման բոլոր Պայմաններին: ԵԹԵ ՉԵՔ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՕԳՏԱԳՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԱՊԱ ՁԵԶ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵՔ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ: Հավելյալ դրույթներ և պայմանները կամ փաստաթղթերը, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են տեղադրվել Կայքում, սույնով հստակորեն ներառվում են այս փաստաթղթի մեջ` հղումով: Մենք, մեր հայեցողությամբ, Մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի և որևէ պատճառով փոփոխություններ կամ ճշտումներ մտցնել Օգտագործման սույն Պայմաններում: Մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին՝ թարմացնելով սույն Օգտագործման Պայմանների «Վերջին թարմացված» ամսաթիվը, և Դուք իրավունք չունեք հրաժարվել յուրաքանչյուր նման փոփոխության վերաբերյալ հատուկ ծանուցումներ ստանալուց: Ձեր պարտականությունն է պարբերաբար վերանայել սույն Օգտագործման Պայմանները՝ թարմացումներից տեղեկացված լինելու համար: Դուք պարտավորված կլինեք և կհամարվի, որ Դուք տեղյակ եք եղել և ընդունել եք ցանկացած փոփոխությունները վերանայված Օգտագործման պայմաններում, եթե շարունակում եք օգտվել Կայքից Օգտագործման պայմանների ցանկացած վերանայված փոփոխության հրապարակման ամսաթվից հետո։ Կայքում տրամադրված տեղեկատվությունը նախատեսված չէ տարածման կամ օգտագործման համար որևէ անձի կամ սուբյեկտի կողմից ցանկացած իրավասության տարածքում կամ երկրում, որտեղ այդ տարածումը կամ օգտագործումը հակասում է օրենքին կամ կանոնակարգին, կամ որը մեզ կպարտադրի գրանցման որևէ պահանջ այդ իրավասության տարածքում կամ երկրում: Ըստ այդմ, այն անհատները, ովքեր ընտրում են կայք մուտք գործել այլ վայրերից, դա անում են իրենց սեփական նախաձեռնությամբ և միանձնյա պատասխանատու են տեղական օրենքների պահպանման համար, եթե դրանք կիրառելի են: Կայքը հարմարեցված չէ նեղ ոլորտային կանոնակարգերին համապատասխանելու համար (Առողջության ապահովագրության հաշվետվողականության և տեղափոխելիության մասին ակտ (HIPAA), Տեղեկատվական անվտանգության կառավարման դաշնային ակտ (FISMA) և այլն), այնպես որ, եթե Ձեր փոխգործակցությունները ենթակա են նման օրենքների, Դուք չեք կարող օգտագործել այս կայքը: Ձեր կողմից Կայքի օգտագործումը չպետք է խախտի Գրեմ Լիչ Բլայլիի ակտը (Gramm-Leach-Bliley Act (GLBA)): Կայքը նախատեսված է առնվազն 18 տարեկան օգտվողների համար: Մինչև 18 տարեկան անձինք իրավունք չունեն օգտագործել կամ գրանցվել Կայքում:
Մտավոր սեփականության իրավունքը
Եթե այլ բան նշված չէ, Կայքը մեր սեփականությունն է և բոլոր ելակետային կոդերը, դատաբազաները, ֆունկցիոնալությունը, ծրագրային ապահովումը, կայքի դիզայնը, աուդիո և վիդեո ֆայլերը, տեքստերը, լուսանկարները և գրաֆիկան (այսուհետ, միասին՝ «Բովանդակություն») և ապրանքային նշանները, ծառայության նշանները և դրանցում պարունակվող տարբերանշանները (այսուհետ՝ «Նշաններ») պատկանում կամ վերահսկվում են մեր կողմից կամ լիցենզավորված են մեզ և պաշտպանված են հեղինակային իրավունքի և ապրանքային նշանների մասին օրենքներով, ինչպես նաև տարբեր մտավոր սեփականության իրավունքների և անբարեխիղճ մրցակցության օրենքներով, հեղինակային իրավունքի միջազգային օրենքներով և միջազգային կոնվենցիաներով: Բովանդակությունն ու Նշանները Կայքում տրամադրվում են «ԻՆՉՊԵՍ ՈՐ Է »՝ միայն Ձեր տեղեկատվության և անձնական օգտագործման համար: Բացառությամբ, ինչպես նշված է սույն Օգտագործման Պայմաններում, կայքի որևէ մաս և որևէ Բովանդակություն կամ Նշում չի կարող պատճենվել, վերարտադրվել, համախմբվել, վերահրատարակվել, վերբեռնվել, տեղադրվել, հրապարակվել, ցուցադրվել, կոդավորվել, թարգմանվել, փոխանցվել, տարածվել, վաճառվել, լիցենզավորվել կամ այլ կերպ օգտագործվել ցանկացած առևտրային նպատակով, առանց մեր նախնական գրավոր թույլտվության: Պայմանով, որ Դուք իրավունք ունեք օգտվել կայքից, Ձեզ տրամադրվում է ՝ կայք մուտք գործելու և այն օգտագործելու սահմանափակ թույլտվություն, ինչպես նաև Բովանդակության ցանկացած մասի պատճենը ներբեռնելու կամ տպելու համար, որի համար Դուք պատշաճ կերպով թույլատվություն եք ստացել՝ բացառապես Ձեր անձնական՝ ոչ առևտրային նպատակների համար։ Մենք վերապահում ենք մեզ բոլոր իրավունքները՝ Կայքի, Բովանդակության և Նշանների հանդեպ, որոնք բացահայտորեն Ձեզ չեն տրամադրվել։
Օգտատիրոջ երաշխիքները
Կայքն օգտագործելով՝ Դուք հայտնում եք և երաշխավորում , որ. 1) Ձեր ներկայացրած գրանցման բոլոր տվյալները հավաստի, ճշգրիտ, արդի և ամբողջական են, (2) Դուք կպահպանեք այդ տեղեկատվության ճշգրտությունը և անհրաժեշտության դեպքում անհապաղ կթարմացնեք գրանցման տվյալները, 3) Դուք իրավասու եք և համաձայնվում եք հետևել այս Օտագործման Պայմաններին, (4) Դուք անչափահաս չեք այն իրավասության տարածքում, որտեղ Դուք բնակվում եք, (5) Դուք Կայք մուտք չեք գործի ավտոմատացված կամ ոչ մարդկային միջոցներով՝ լինի դա բոտի, script-ի կամ այլ կերպ, (6) Դուք չեք օգտագործելու կայքը անօրինական կամ չարտոնված նպատակներով, և (7) Ձեր կողմից կայքի օգտագործումը չի խախտի որևէ գործող օրենք կամ կանոնակարգ: Եթե Դուք տրամադրում եք կեղծ, սխալ, հնացած կամ թերի որևէ տեղեկություն, մենք իրավունք ունենք կասեցնել կամ դադարեցնել Ձեր հաշիվը և մերժել Կայքի (կամ դրա որևէ մասի) ընթացիկ կամ ապագա օգտագործումը:
Օգտատիրոջ գրանցում
Ձեզանից կարող է պահանջվել գրանցվել Կայքում: Դուք համաձայնում եք գաղտնի պահել Ձեր գաղտնաբառը և պատասխանատու լինել Ձեր հաշվի և գաղտնաբառի ամբողջ օգտագործման համար: Մենք մեզ իրավունք ենք վերապահում հեռացնել, վերադարձնել կամ փոխել Ձեր կողմից ընտրված օգտատիրոջ անունը, եթե մեր հայեցողությամբ որոշենք, որ դա անհամապատասխան է, անպարկեշտ կամ որևէ կերպ առարկելի:
Վճարներ և վճարումներ
Մենք ընդունում ենք վճարումների հետևյալ տեսակները`
- Visa
- Mastercard
- American Express
Գուցե հարկ լինի գնել կամ վճարել վարձ՝ մեր որոշ ծառայություններից օգտվելու համար: Դուք համաձայնում եք տրամադրել ընթացիկ, ամբողջական և ճշգրիտ գնումների և հաշվի տեղեկատվություն կայքի միջոցով կատարված բոլոր գնումների համար: Դուք նաև համաձայնվում եք անհապաղ թարմացնել Ձեր հաշիվի և վճարման տվյալները, ներառյալ Ձեր էլ. փոստի հասցեն, վճարման եղանակը և վճարային քարտի ժամկետը, որպեսզի մենք կարողանանք ավարտել Ձեր գործարքները և անհրաժեշտության դեպքում կապվել Ձեզ հետ: Մենք գանձում ենք կատարում Կայքի միջոցով կատարված գնումների համար առցանց բիլինգային հաշվի միջոցով: Վաճառքի հարկ կգումարվի արժեքին, եթե Մենք այն անհրաժեշտ համարենք: Մենք կարող ենք ցանկացած պահի գները փոփոխել: Բոլոր վճարումները կատարվում են ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Դուք համաձայնվում եք վճարել բոլոր գանձումները կամ վճարները այն գներով, որոնք ուժի մեջ են Ձեր գնումների համար, և Մեզ լիազորում եք գնելու պահին Ձեր կողմից ընտրված վճարային ծառայության մատակարարից գանձել ցանկացած այդպիսի գումար: Եթե Ձեր գնումը ենթակա է պարբերական գանձումների, ապա Դուք համաձայն եք, որ մենք պարբերաբար գանձենք Ձեր վճարման եղանակով՝ առանց յուրաքանչյուր պարբերական գանձման համար պահանջելու Ձեր նախնական հաստատումը, այնքան մինչև Դուք կտեղեկացնեք մեզ չեղարկման մասին: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ուղղել գնագոյացման ցանկացած վրիպակ կամ սխալ, նույնիսկ եթե մենք արդեն պահանջել կամ ստացել ենք վճարը: Մենք նաև իրավունք ենք վերապահում մերժել Կայքի միջոցով տեղադրված ցանկացած պատվեր:
Անվճար փորձարկում
Մենք առաջարկում ենք 30-օրյա անվճար փորձնական շրջան նոր օգտատերերին, ովքեր գրանցվում են Կայքում: Անվճար փորձնական շրջանի ավարտից հաշիվը կգանձվի ըստ օգտատիրոջ ընտրած բաժանորդագրության:
Չեղարկում
Բոլոր գնումները վերադարձի ենթակա չեն: Դուք ցանկացած պահի կարող եք չեղարկել Ձեր բաժանորդագրությունը՝ մուտք գործելով Ձեր հաշիվ: Ձեր չեղարկումն ուժի մեջ կմտնի ընթացիկ վճարված ժամկետի ավարտից հետո: Եթե Դուք դժգոհ եք մեր ծառայություններից, խնդրում ենք կապվել մեզ հետ info@Astronomy-club.com էլ.փոստով:
Արգելված գործողություններ
Դուք չեք կարող մուտք գործել կամ օգտագործել Կայքը որևէ այլ նպատակով, բացառությամբ այն նպատակի, որի համար մենք հասանելի ենք դարձնում Կայքը: Կայքը չի կարող օգտագործվել այլ առևտրային նպատակների համար, բացի մեր կողմից հաստատված դեպքերից: Որպես Կայքի օգտատեր Դուք համաձայնում եք չկատարել հետևյալը․ 1. Առանց Մեր գրավոր թույլտվության Կայքից պարբերական քաշել տվյալներ կամ այլ բովանդակություն ուղղակիորեն կամ անուղղակի կերպով՝ հավաքածու, կոմպիլացիա, տվյալների բազա կամ գրացուցակ ստեղծելու կամ կազմելու նպատակով: 2. Կայքի ցանկացած չարտոնված օգտագործումը, ներառյալ օգտատերերի անունների և (կամ) օգտատերերի էլ.փոստի հասցեների հավաքագրումը էլեկտրոնային կամ այլ միջոցներով անցանկալի էլ-նամակ ուղարկելու համար, կամ օգտատերերի հաշիվների ստեղծումը ավտոմատացված եղանակներով կամ կեղծ պատրվակներով 3. Կայքում գնումներ կատարելու համար օգտագործել գնումների գործակալ: 4. Շրջանցել, անջատել կամ որևէ կերպ խոչընդոտել Կայքի անվտանգության գործառույթներին, ներառյալ գործառույթները, որոնք կանխում կամ սահմանափակում են որևէ բովանդակության օգտագործումը կամ պատճենումը, կամ սահմանափակումներ են մտցնում կայքի և (կամ) դրանում պարունակվող բովանդակության օգտագործման վրա: 5 . Ներգրավվել Կայքի չարտոնված ներառումը կամ դրան հղմանը: 6. Խաբել, կեղծել կամ մոլորության մեջ գցել Մեզ և այլ օգտատերերին, հատկապես հաշվի գաղտնի տեղեկատվություն պարզելու ցանկացած փորձի ժամանակ, ինչպիսիք են օգտատիրոջ գաղտնաբառերը: 7. Անպատշաճ կերպով օգտագործել մեր աջակցության ծառայությունները կամ չարաշահման կամ սխալ վարքի կեղծ հաղորդագրություններ ուղարկել։ 8. Մասնակցել համակարգի ցանկացած ավտոմատացված օգտագործման, օրինակ՝ օգտագործել script-եր մեկնաբանություններ կամ հաղորդագրություններ ուղարկելու համար, կամ օգտագործել տվյալների մշակում, ռոբոտներ կամ նմանատիպ գործիքներ՝ տվյալների հավաքագրման և ստացման համար: 9. Խոչընդոտել, խաթարել կամ անհարկի ծանրաբեռնվածություն ստեղծել Կայքում կամ Կայքին միացված ցանցերում կամ ծառայություններում: 10. Մեկ այլ օգտատիրոջ կամ անձի անձնավորել կամ մեկ այլ օգտատիրոջ օգտանունը օգտագործել: 11. Վաճառել կամ որևէ կերպ փոխանցել Ձեր հաշիվը: 12. Օգտագործել Կայքից ստացված ցանկացած տեղեկատվություն` մեկ այլ անձի հետապնդելու, վիրավորելու կամ վնասելու համար: 13. Օգտագործել Կայքը մեզ հետ մրցակցելու համար կամ որևէ կերպով օգտագործել Կայքն ու (կամ) Բովանդակությունը առևտրային կամ եկամուտ բերող ձեռնարկության շահերի համար: 14. Վերծանել, ապակոմպիլյացնել, ապամոնտաժել կամ հակադարձել ցանկացած ծրագրակազմ, որը որևէ ձևով Կայքի մաս է կազմում: 15. Փորձել շրջանցել Կայքի ցանկացած համակարգ, որն ուղղված է կայքի կամ դրա որևէ մասի մուտքը կանխելուն կամ սահմանափակելուն։ 16. Հետապնդել, նյարդայնացնել, վախեցնել կամ սպառնալ մեր ցանկացած աշխատակիցներին կամ գործակալներին: 17. Ցանկացած բովանդակությունից ջնջել հեղինակային իրավունքի կամ այլ սեփականության իրավունքի մասին տեղեկությունը: 18. Պատճենել կամ փոփոխել կայքի ծրագրակազմը ՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ CSS, HTML, PHP, JavaScript կամ այլ կոդերով: 19. Ներբեռնել կամ փոխանցել (կամ փորձել ներբեռնել կամ փոխանցել) վիրուսներ, տրոյականներ կամ այլ նյութեր, ներառյալ մեծատառերի չափազանց օգտագործումը և սպամինգը (կրկնվող տեքստի շարունակական հրապարակում), ինչը խոչընդոտում է Կայքի անխափան օգտագործմանը ցանկացած կողմի համար կամ փոփոխում, դեգրադացնում, խախտում, վերափոխում կամ խանգարում է կայքի օգտագործմանը, հատկություններին, ֆունկցիոնալությանը, գործառությանը, շահագործմանը կամ պահպանմանը: 20. Վերբեռնել կամ փոխանցել (կամ փորձել վերբեռնել կամ փոխանցել) ցանկացած նյութ, որը հանդես է գալիս որպես տեղեկատվության հավաքագրման կամ փոխանցման պասիվ կամ ակտիվ մեխանիզմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ հստակ գրաֆիկական փոխանակման ձևաչափեր («gifs»), 1×1 պիքսել, վեբ bug-եր, cookie-ներ կամ այլ նմանատիպ սարքեր (երբեմն անվանում են «լրտեսող ծրագրեր», «տեղեկատվության հավաքման պասիվ մեխանիզմներ» կամ «pcms»): 21. Բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է լինել ստանդարտ որոնիչի կամ ինտերնետ browser-ի օգտագործման արդյունք, օգտագործել, գործարկել, զարգացնել կամ տարածել ցանկացած ավտոմատացված համակարգ, ներառյալ առանց սահմանափակումների, ցանկացած spider, ռոբոտ, cheat utility, scraper կամ offline reader, որը մուտք է գործում կայք, կամ որևէ չարտոնված script կամ այլ ծրագրակազմ օգտագործելը կամ գործարկելը: 22. Մեր կարծիքով, նվաստացնել, արատավորել կամ որևէ կերպ վնասել մեզ և (կամ) Կայքին: 23. Օգտագործել Կայքը այնպես, որ այն հակասի ցանկացած գործող օրենսդրությանը կամ կանոնակարգին:
Օգտատերերի ստեղծած մուտքագրումները
Կայքը կարող է Ձեզ հրավիրել քննարկմանը, աջակցել կամ մասնակցել բլոգների, հաղորդագրությունների ցուցանակների, առցանց ֆորումների և այլ գործառույթների և կարող է Ձեզ հնարավորություն ընձեռել մեր համար կամ կայքում բովանդակություն և նյութեր ստեղծելու, ներկայացնելու, ցուցադրելու, փոխանցելու, կատարելու, հրապարակելու, տարածելու կամ հեռարձակելու, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ տեքստով, գրավոր նյութերով, տեսանյութերով, աուդիոյով, լուսանկարներով, գրաֆիկայով, մեկնաբանություններով, առաջարկություններով, անձնական տեղեկատվությամբ կամ այլ նյութերով (միասին ՝ «Մուտքագրումներ»): Մուտքագրումները կարող են տեսանելի լինել Կայքի այլ օգտատերերի և երրորդ կողմի կայքերի համար: Որպես այդպիսին, Ձեր փոխանցած ցանկացած Ներդրում կարող է դիտվել որպես ոչ գաղտնի և ոչ գույքային: Երբ ստեղծում կամ հասանելի եք դարձնում որևէ Ներդրում, Դուք դրանով ներկայացնում և երաշխավորում եք, որ. 1. Ձեր Մուտքագրումների ստեղծումը, բաշխումը, փոխանցումը, հանրային ցուցադրումը կամ կատարումը, ինչպես նաև հասանելիությունը, ներբեռնումը կամ պատճենումը չեն խախտում և չեն խախտի սեփականության իրավունքները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ հեղինակային իրավունքներ, արտոնագիր, ապրանքային նշան, առևտրային գաղտնիք կամ որևէ երրորդ կողմի բարոյական իրավունքներ: 2. Դուք ստեղծողը և սեփականատերն եք, կամ ունեք անհրաժեշտ լիցենզիաներ, իրավունքներ, համաձայնություններ, թողարկումներ և օգտագործելու թույլտվություններ լիազորելու՝ մեզ, Կայքին և կայքի այլ օգտատերերին ցանկացած ձևով օգտագործել Ձեր Մուտքագրումները Կայքի և սույն Օտագործման Պայմանների համաձայն: 3. Դուք ունեք յուրաքանչյուր անձի գրավոր համաձայնությունը և (կամ) թույլտվությունը՝ օգտագործելու յուրաքանչյուր այդպիսի նույնականացող ֆիզիկական անձի անունը կամ պատկերը` Ձեր Մուտքագրումներում ներառելու և օգտագործելու համար` Կայքի և այս Օտագործման Պայմանների համաձայն: 4. Ձեր ներմուծած տեղ��կությունները կեղծ, ոչ ճշգրիտ կամ ապակողմնորոշիչ չեն: 5. Ձեր Մուտքագրումները չեն հանդիսանում անցանկալի կամ չարտոնված գովազդներ, գովազդային նյութեր, բուրգային սխեմաներ, շղթայական նամակներ, սպամ, զանգվածային նամակներ կամ միջնորդությունների այլ ձևեր: 6. Ձեր Ներդրումները անպարկեշտ, անվայել, անբարոյականություն, բռնի, վիրավորական, զրպարտիչ, կամ որևէ կերպ առարկելի չեն (համաձայն մեր սահմանման): 7. Ձեր Մուտքագրումները ոչ ոքի չեն ծաղրում, նվաստացնում, վախեցնում կամ վիրավորում: 8. Ձեր Մուտքագրումները չեն օգտագործվում որևէ այլ անձի հետապնդելու կամ սպառնալու համար (այս տերմինների իրավական իմաստով) կամ կոնկրետ անձի կամ մարդկանց դասի նկատմամբ բռնություն խթանելու համար: 9. Ձեր Մուտքագրումները չեն խախտում որևէ կիրառելի օրենք, կանոնակարգ կամ կանոն: 10. Ձեր Մուտքագրումները չեն խախտում որևէ երրորդ կողմի գաղտնիության կամ հրապարակայնության իրավունքները: 11. Ձեր Մուտքագրումները չեն պարունակում որևէ նյութ, որը անձնական տեղեկատվություն է հայցում 18 տարեկանից ցածր որևէ անձից կամ շահագործում է մինչև 18 տարեկան անձանց սեռական կամ բռնի կերպով: 12. Ձեր Մուտքագրումները չեն խախտում մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված որևէ գործող օրենսդրություն, կամ այլ կերպ նախատեսված են անչափահասների առողջությունը կամ բարեկեցությունը պաշտպանելու համար: 13. Ձեր Մուտքագրումները չեն պարունակում վիրավորական մեկնաբանություններ, որոնք կապված են ռասայի, ազգային ծագման, սեռի, սեռական նախապատվության կամ ֆիզիկական թերության հետ: 14. Ձեր Մուտքագրումները որևէ կերպ չեն խախտում կամ հղում չեն կատարում այն նյութերին, որոնք խախտում են սույն Օտագործման Պայմանների կամ որևէ գործող օրենքի կամ կանոնադրության որևէ դրույթ: Կայքի ցանկացած օգտագործումը, որը խախտում է վերը նշվածը, խախտում է սույն Օգտագործման Պայմանները և, ի թիվս այլ բաների, կարող է հանգեցնել Կայքի օգտագործման Ձեր իրավունքների դադարեցմանը կամ կասեցմանը:
Մուտքագրումների արտոնագիր
Ձեր Մուտքագրումները Կայքի ցանկացած մասում տեղադրելով կամ Կայքին հասանելի դարձնելով՝ Կայքի Ձեր հաշիվը կապելով Ձեր սոցիալական ցանցերի որևէ հաշվի հետ՝ Դուք ավտոմատ կերպով հաստատում, ներկայացնում և երաշխավորում եք, որ Դուք իրավունք ունեք մեզ շնորհել անսահմանափակ, անվերադարձ, հավերժական, ոչ բացառիկ, փոխանցվող, առանց արտոնագրի, ամբողջությամբ վճարված, համաշխարհային իրավունք և լիցենզիա՝ հյուրընկալելու, օգտագործելու, պատճենելու, վերարտադրելու, բացահայտման, վաճառքի, վերավաճառքի, հրապարակման, հեռարձակման, անվանափոխման, արխիվացնելու, պահելու, հրապարակավ կատարելու, հրապարակայնորեն ցուցադրելու, փոխելու, թարգմանելու, փոխանցելու, ցիտելու (ամբողջությամբ կամ մասամբ) և տարածելու այդպիսի Մուտքագրումները (ներառյալ, բայց չսահմանափակվելով, Ձեր պատկերը և ձայնը) ցանկացած նպատակով՝ առևտրային, գովազդային կամ այլ կերպ, ինչպես նաև պատրաստել ածանցյալ աշխատանքներ, կամ այլ գործերի մեջ ներառել այդպիսի Մուտքագրումները, և տրամադրել և թույլատրել վերոհիշյալի ենթալիցենզիաներ: Օգտագործումը և տարածումը կարող են իրականացվել ցանկացած մեդիայի ձևաչափով և ցանկացած մեդիա ալիքներով: Այս արտոնագիրը կտարածվի ներկայումս հայտնի կամ հետագայում մշակված ցանկացած ձևի լրատվ��միջոցի կամ տեխնոլոգիայի վրա և ներառում է Ձեր անվան, ընկերության անվան և ֆրանչայզինգի անվանման կիրառումը մեր կողմից ըստ անհրաժեշտության, ինչպես նաև ցանկացած ապրանքային նշանի, ծառայության նշանի, ֆիրմային անվանման, լոգոյի օգտագործումը և Ձեր տրամադրած անձնական և առևտրային պատկերները: Դուք հրաժարվում եք Ձեր Մուտքագրումների բոլոր բարոյական իրավունքներից և երաշխավորում եք, որ բարոյական իրավունքները որևէ կերպ չեն հայտարարվել Ձեր Մուտքագրումներում: Մենք չենք պահանջում Ձեր Մուտքագրումների սեփականությունը: Դուք լիովին տիրապետում եք Ձեր բոլոր Մուտքագրումներին և մտավոր սեփականության ցանկացած իրավունքներին կամ Ձեր Մուտքագրումների հետ կապված սեփականության իրավունքներին: Մենք պատասխանատվություն չենք կրում կայքի ցանկացած հատվածում Ձեր կողմից տրամադրված Մուտքագրումներում առկա որևէ հայտարարության կամ ներկայացման համար: Բացառապես Դուք եք պատասխանատուԿայքում Ձեր կատարած Մուտքագրումների համար և Դուք հստակ համաձայնվում եք մեզ ազատել ցանկացած և (կամ) ողջ պատասխանատվությունից և զերծ մնալ Ձեր Մուտքագրման հետ կապված մեր դեմ հարուցած ցանկացած իրավական գործողությունից: Մենք իրավունք ունենք մեր բացառիկ և բացարձակ հայեցողությամբ՝ (1) խմբագրել, վերափոխել կամ որևէ կերպ փոխել ցանկացած Ներդրում, (2) վերադասակարգել ցանկացած Ներդրում՝ դրանք Կայքի ավելի համապատասխան վայրերում տեղադրելու համար, (3) ցանկացած Ներդրում նախապես ցուցադրել կամ ջնջել, ցանկացած պահի և ցանկացած պատճառով առանց ծանուցման: Մենք պարտավոր չենք վերահսկել Ձեր Մուտքագրումները:
Կարծիքների ուղղեցույց
Մենք կարող ենք Ձեզ տրամադրել Կայքի հատվածներ՝ կարծիքներ կամ գնահատականներ տեղադրելու համար: Կարծիքներ ներկայացնելիս Դուք պետք է բավարարեք հետևյալ չափանիշները՝ (1) Դուք պետք է անմիջական փորձ ունենաք տվյալ ֆիզիկական / իրավաբանական անձի հետ, (2) Ձեր կարծիքը չպետք է պարունակի հայհոյանքներ կամ վիրավորական, ռասիստական, ատելության լեզու, (3) Ձեր կարծիքը չպետք է պարունակի խտրական մեջբերումներ՝ հիմնված կրոնի, ցեղի, սեռի, ազգային ծագման, տարիքի, ընտանեկան կարգավիճակի, սեռական կողմնորոշման կամ հաշմանդամության վրա, (4) Ձեր կարծիքը չպետք է պարունակի մեջբերում անօրինական գործունեության մասին, 5) բացասական կարծիքներ տեղադրելու դեպքում չպետք է կապված լինեք մրցակիցների հետ, 6) Դուք չպետք է որևէ եզրակացություն անեք վարքի օրինականության վերաբերյալ, (7) Դուք չեք կարող փակցնել կեղծ կամ ապակողմնորոշող հայտարարություններ և (8) Դուք չեք կարող քարոզչություն իրականացնել՝ խրախուսելով ուրիշներին գրառումներ հրապարակել, լինեն դրանք դրական, թե բացասական: Մենք կարող ենք ընդունել, մերժել կամ հեռացնել կարծիքները՝ մեր հայեցողությամբ: Մենք բացարձակապես պարտավոր չենք ստուգել կամ ջնջել կարծիքները, նույնիսկ եթե որևէ մեկը համարում է, որ դրանք վիճելի են կամ ոչ ճշգրիտ: Կարծիքները չեն հաստատվում մեր կողմից և պարտադիր չէ, որ ներկայացնեն մեր կամ մեր դուստր ձեռնարկությունների կամ գործընկերների տեսակետները: Մենք պատասխանատվություն չենք ստանձնում որևէ կարծիքի կամ որևէ կարծիքի արդյունքում ստացված պահանջների, պարտավորությունների կամ վնասների համար: Կածիք տեղադրելով՝ Դուք մեզ տալիս եք հավերժական, ոչ բացառիկ,համաշխարհային, առանց արտոնագրի, ամբողջությամբ վճարված, հանձնարարելի և փոխանցելի իրավունք և կարծիքներին վերաբերող բովանդակությունը ցանկացած միջոցով վերարտադրելու, փոփոխելու, թարգմանելու, փոխանցելու, ցուցադրելու, կատարելու և / կամ բաշխելու լիցենզիա։
Սոցիալական մեդիա
Որպես Կայքի ֆունկցիոնալության մի մաս, Դուք կարող եք Ձեր հաշիվը կապել առցանց հաշիվների հետ, որոնք Դուք ունեք երրորդ կողմի ծառայություններ մատուցող ընկերությունների հետ (յուրաքանչյուր այդպիսի հաշիվ ՝ «Երրորդ Կողմի Հաշիվ»), կամ ՝ (1) կայքի միջոցով տրամադրելով Ձեր Երրորդ Կողմի Հաշվի մուտքի տեղեկատվությունը, կամ (2) թույլ տալով մեզ մուտք գործել Ձեր Երրորդ Կողմի Հաշիվ, ինչպես թույլատրվում է կիրառելի ընդհանուր դրույթներով և պայմաններով, որոնք կարգավորում են Ձեր կողմից օգտագործվող յուրաքանչյուր Երրորդ Կողմի Հաշիվը: Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ իրավունք ունեք մեզ տեղեկություններ հաղորդել Ձեր Երրորդ Կողմի Հաշիվ մուտք գործելու համար և / կամ մեզ տրամադրել մուտքի իրավունք դեպի Ձեր Երրորդ Կողմի Հաշիվ՝ առանց խախտելու Ձեր կողմից օգտագործվող Երրորդ Կողմի Հաշիվը կարգավորող որևէ պայմաններ և դրույթներ և առանց մեզ պարտավորեցնելու որևէ տուրք վճարել կամ մեզ ենթարկել Երրորդ Կողմի Հաշվի երրորդ կողմի ծառայություններ մատուցող կազմակերպության օգտագործման սահմանափակումների: Մեզ մուտքի իրավունք տրամադրելով Երրորդ կողմի ցանկացած հաշվի՝ Դուք հասկանում եք, որ (1) մենք կարող ենք մուտք գործել, հասանելի դարձնել և պահպանել (առկայության դեպքում) ցանկացած բովանդակություն, որը Դուք տրամադրել և պահպանել եք Ձեր Երրորդ կողմի հաշվում («Սոցիալական ցանցի Բովանդակություն») այնպես, որ այն հասանելի լինի Կայքում կամ դրա միջոցով՝ ներառյալ առանց սահմանափակումների ցանկացած ընկերների ցուցակ և (2) մենք կարող ենք ուղարկել և ստանալ լրացուցիչ տեղեկություններ Ձեր Երրորդ կողմի հաշվից այնքանով, որքանով Դուք կտեղեկացվեք, երբ Ձեր հաշիվը կապեք երրորդ կողմի հաշվի հետ: Կախված Ձեր ընտրած Երրորդ կողմի հաշիվներից և այդպիսի Երրորդ կողմի հաշիվներում Ձեր կողմից սահմանված գաղտնիության պարամետրերից, Ձեր երրորդ կողմի հաշիվներին Ձեր կողմից տեղադրված անձնական տեղեկությունները կարող են հասանելի լինել Կայքում տեղադրված Ձեր հաշվի միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե երրորդ կողմի հաշիվը կամ հարակից ծառայությունն անհասանելի դառնան կամ երրորդ կողմի ծառայություններ մատուցողը դադարեցնի մեր մուտքը այդպիսի երրորդ կողմի հաշիվ, սոցիալական մեդիայի բովանդակությունը կարող է այլևս հասանելի չլինել Կայքում և դրա միջոցով: Դուք ցանկացած պահի հնարավորություն կունենաք դադարեցնել կայքի և երրորդ կողմի Ձեր հաշիվների կապը: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ, ՈՐ ՁԵՐ ԿԱՊԸ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՁԵՐ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԵՏ, ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ ԵՆ ՁԵՐ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ։ Մենք ջանք չենք գործ��դրում ստուգելու Սոցիալական Ցանցերի որևէ բովանդակություն որևէ նպատակով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ ճշգրտության, օրինականության կամ չխախտելու համար և մենք պատասխանատվություն չենք կրում Սոցիալական Ցանցերի որևէ բովանդակության համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք կարող ենք մուտք գործել Ձեր էլփոստի հասցեների գիրք, որը կապված է Երրորդ Կողմի Հաշվի հետ և Ձեր կոնտակտների ցուցակ, որոնք պահված են Ձեր բջջային սարքում կամ պլանշետում՝ բացառապես նույնականացնելու և Ձեզ տեղեկացնելու համար այն կոնտակտների մասին, ովքեր նույնպես գրանցված են Կայքում։ Դուք կարող եք ապաակտիվացնել կապը Կայքի և Ձեր Երրորդ կողմի հաշվի միջև՝ կապվելով մեզ հետ՝ օգտագործելով ստորև բերված կոնտակտային տվյալները կամ Ձեր հաշվի կարգավորումների միջոցով (եթե առկա են): Մենք կփորձենք ջնջել մեր սերվերներում պահված ցանկացած տեղեկություն, որը ձեռք է բերվել այդպիսի Երրորդ կողմի հաշվի միջոցով, բացառությամբ օգտագտատիրոջ անվան և պրոֆիլի նկարի, որոնք կապված են Ձեր հաշվի հետ:
Հաստատումներ
Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ձեր կողմից մեզ տրամադրված ցանկացած հարց, մեկնաբանություն, առաջարկություն, գաղափար, հետադարձ կապ կամ այլ տեղեկատվություն Կայքի («Հաստատումներ») վերաբերյալ գաղտնի չեն և դառնում են մեր բացառիկ սեփականությունը: Մենք պետք է ունենանք բացառիկ իրավունքներ, ներառյալ մտավոր սեփականության բոլոր իրավունքները և իրավունք այդ Հաստատումների անսահմանափակ օգտագործման և բաշխման ցանկացած օրինական նպատակով՝ առևտրային կամ այլ կերպ, առանց Ձեր հաստատման կամ փոխհատուցման: Դուք սույնով հրաժարվում եք ցանկացած նման Հաստատումների բոլոր բարոյական իրավունքներից և երաշխավորում եք, որ որևէ նման Հաստատում բնօրինակ է կամ իրավունք ունեք այդպիսի Հաստատում ներկայացնել: Դուք համաձայնում եք, որ Ձեր Հաստատումներում որևէ սեփականության իրավունքի ենթադրյալ կամ փաստացի ոտնահարման կամ յուրացման դեպքում ոչ մի միջոց չի կիրառվի մեր դեմ:
Երրորդ կողմի կայքեր և բովանդակություն
Կայքը կարող է պարունակել (կամ Ձեզ կայքի միջոցով կարող է ուղարկվել) հղումներ դեպի այլ կայքեր («Երրորդ կողմի կայքեր»), ինչպես նաև հոդվածներ, լուսանկարներ, տեքստեր, գրաֆիկա, նկարներ, դիզայն, երաժշտություն, ձայն, տեսանյութ, տեղեկատվություն, հավելվածներ, ծրագրեր կամ այլ բովանդակություն, որոնք պատկանում են երրորդ կողմի կայքերին («Երրորդ կողմի բովանդակություն») կամ ծագում են դրանցից: Մենք չենք ուսումնասիրում, վերահսկում և ստուգում նման Երրորդ Կողմի Կայքերի և Երրորդ Կողմի Բովանդակության ճշգրտությունը, պատշաճությունը կամ ամբողջականությունը և պատասխանատվություն չենք կրում Կայքի միջոցով որևէ Երրորդ Կողմի Կայք մուտք գործելու համար կամ որևէ Երրորդ Կողմի Բովանդակության համար, որը հրապարակված է, հասանելի է կամ տեղադրվել է Կայքից, ներառյալ բովանդակություն, ճշգրտություն, վիրավորանք, կարծիքներ, հուսալիություն, գաղտնիության քաղաքականություն կամ այլ քաղաքականություն, որոնք պատկանում կամ պարունակված են Երրորդ Կողմի Կայքերում կամ Երրորդ Կողմի Բովանդակության մեջ։ Որևէ Երրորդ Կողմի Կայքեր կամ Երրորդ Կողմի Բովանդակություն ներառելը, կապելը, օգտագրոծման թույլտվությունը կամ տեղադրումը չի ենթադրում մեր կողմից համաձայնություն կամ հաստատում: Եթե որոշեք լքել կայքը և մուտք գործել Երրորդ Կողմի Կայքեր կամ օգտագործել կամ տեղադրել որևէ Երրորդ Կողմի Բովանդակություն, դա Դուք անում եք Ձեր ռիսկով և պետք է տեղյակ լինեք, որ այս Օգտագործման Պայմաններն այլևս չեն ազդելու: Դուք պետք է ծանոթանաք կիրառվող պայմաններին և քաղաքականությանը, ներառյալ գաղտնիության և տվյալների հավաքագրման պրակտիկային որոնք պատկանում են ցանկացած կայքի, ուր Դուք ուղղորդվում եք մեր Կայքից, կամ կապված ցանկացած հավելվածների հետ, որոնք Դուք օգտագործում կամ տեղադրում եք Կայքից: Ցանկացած գնում, որը Դուք կատարում եք Երրորդ Կողմի Կայքերի միջոցով, կկատարվի այլ կայքերի և այլ ընկերությունների կողմից, և մենք ոչ մի պատասխանատվություն չենք կրում բացառապես Ձեր և համապատասխան երրորդ կողմի միջև կատարված նման գնումների համար: Դուք համաձայնում և հաստատում եք, որ մենք հավանություն չենք տալիս Երրորդ Կողմերի Կայքերում առաջարկվող ապրանքներին կամ ծառայություններին և Դուք պետք է մեզ պահպանեք անվնաս այդպիսի ապրանքների կամ ծառայությունների գնումից առաջացած ցանկացած հետևանքներից: Բացի այդ, Դուք պետք է զերծ պահեք մեզ ցանկացած կորստի կամ վնասի պատասխանատվությունից, որը Դուք կրել եք առընչվելով Երրորդ Կողմի Բովանդակության հետ կամ Երրորդ Կողմի Կայքերի հետ կապ ունենալով:
ԱՄՆ կառավարության օրենքները
Մեր ծառայությունները «առևտրային իրեր» են, ինչպես սահմանված է Ձեռքբերման Դաշնային Կանոնակարգում («ՀՕՖ») 2.101: Եթե մեր ծառայությունները ձեռք են բերվում Պաշտպանության Դեպարտամենտի («DOD») կազմում չհանդիսացող որևէ գործակալության կողմից կամ նրանց անունից, ապա մեր ծառայությունները ենթակա են սույն Օտագործման Պայմաններին՝ համաձայն 12.212 ՀՕՖ-ի (համակարգչային ծրագրակազմի համար) և 12.211-ի ՀՕՖ-ի (տեխնիկական տվյալների համար): Եթե մեր ծառայությունները ձեռք են բերվում Պաշտպանության Դեպարտամենտի կազմում հանդիսացող որևէ գործակալության կողմից կամ նրանց անունից, ապա մեր ծառայությունները ենթակա են սույն Օտագործման Պայմանների՝ համաձայն Պաշտպանության Դեպարտամենտի Գնումների Դաշնային կանոնակարգի (DFARS) 227.7202-3: Բացի այդ, DFARS 252.227-7015 տարածվում է ԱՄՆ Պաշտպանության Դեպարտամենտի կողմից ձեռք բերված տեխնիկական տվյալների վրա: ԱՄՆ Կառավարության Իրավունքների այս դրույթը փոխարինում է ցանկացած այլ ՀՕՖ, DFARS կամ այլ կետ կամ դրույթ, որոնք վերաբերում են սույն Օտագործման Պայմանների համաձայն համակարգչային ծրագրերի կամ տեխնիկական տվյալների պետական իրավունքներին:
Կայքի կառավարում
Մենք մեզ իրավունք ենք վերապահում, բայց չենք պարտավորվում, կատարել հետևյալը․ (1) վերահսկել Կայքը սույն Օտագործման Պայմանների խախտումների համար, (2) համապատասխան դատական հայց հարուցել ցանկացած անձի դեմ, ով, մեր տեսանկյունից, խախտում է օրենքը կամ սույն Օգտագործման Պայմանները ՝ այդ թվում առանց սահմանափակումների իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնել այդ օգտագործողի վերաբերյալ, (3) մեր հայեցողությամբ և առանց սահմանափակումների, մերժել, սահմանափակել մուտքը, սահմանափակել հասանելիությունը կամ անջատել (տեխնոլոգիապես հնարավորության սահմաններում) Ձեր ցանկացած մուտքագրում կամ դրա որևէ մաս, (4) մեր հայեցողությամբ և առանց սահմանափակումների, ծանուցման կամ պարտավորության ՝ հեռացնել Կայքից կամ ինչ-որ կերպ անջատել բոլոր այն ֆայլերն ու բովանդակությունը, որոնք չափազանց մեծ ծավալ ունեն կամ ինչ-որ կերպ ծանրաբեռնվածություն են ստեղծում մեր համակարգերի համար, ինչպես նաև (5) այլկերպ կառավարել Կայքը մեր իրավունքներն ու սեփականությունը պաշտպանելու և Կայքի պատշաճ գործունեությունը թեթևացնելու նպատակով։
Գաղտնիության քաղաքականություն
Մենք հոգ ենք տանում տվյալների գաղտնիության և անվտանգության մասին: Խնդրում ենք վերանայել մեր Գաղտնիության Քաղաքականությունը․ /am/pages/legal/privacy-policy Օգտագործելով Կայքը՝ Դուք համաձայն եք, որ պարտավորվում եք պահպանել մեր Գաղտնիության Քաղաքականությունը՝ ընդգրկված սույն Օտագործման Պայմանների մեջ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն փաստը, որ Կայքի սերվեռը տեղակայված է Միացյալ Նահանգներում: Եթե Դուք Կայք եք մուտք գործում աշխարհի որևէ այլ տարածաշրջանից, որտեղ անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը կամ բացահայտումը կարգավորող օրենքները կամ այլ պահանջներ տարբերվում են Միացյալ Նահանգների գործող օրենքներից, ապա Կայքի շարունակական օգտագործման ընթացքում Դուք փոխանցում եք Ձեր տվյալները Միացյալ Նահանգներ՝ համաձայնվելով, որ Ձեր տվյալները փոխանցվեն և մշակվեն Միացյալ Նահանգներում:
Հեղինակային իրավունքի խախտումներ
Մենք հարգում ենք այլոց մտավոր սեփականության իրավունքները: Եթե կարծում եք, որ Կայքում կամ դրա միջոցով հասանելի ցանկացած նյութ խախտում է Ձեզ պատկանող կամ Ձեր կողմից վերահսկվող հեղինակային իրավունքը, խնդրում ենք անհապաղ ծանուցել մեզ՝ օգտվելով ստորև բերված կոնտակտային տվյալներից («ծանուցում»): Ձեր ծանուցման պատճենը կուղարկվի այն անձին, ով հրապարակել կամ պահպանել է ծանուցման մեջ հասցեագրված նյութը: Տեղեկացնենք, որ գործող օրենսդրության համաձայն Դուք ևս կարող եք պատասխանատվություն կրել հասցված վնասի համար, եթե ծանուցագիրը էական խեղաթյուրումներով եք կազմել: Այսպիսով, եթե վստահ չեք, որ Կայքում տեղադրված կամ դրան առնչվող նյութերը խախտում են Ձեր հեղինակային իրավունքը, նախ և առաջ պետք է դիմեք փաստաբանի։
Ժամկետը և դադարեցումը
Օգտագործման այս պայմանները ամբողջական/ամբողջությամբ ուժի մեջ են և գործում են այնքան ժամանակ, քանի դեռ Դուք օգտագործում եք Կայքը: Առանց սույն Օտագործման Պայմանների որևէ այլ դրույթի սահմանափակման, մենք մեզ իրավունք ենք վերապահում, մեր հայեցողությամբ և առանց ծանուցման կամ պատասխանատվության, մերժել կայքի մուտքն ու օգտագործումը (ներառյալ՝ արգելափակել որոշակի IP հասցեներ) ցանկացած անձի որևէ պատճառով կամ առանց պատճառի, ներառյալ, առանց սահմանափակումների, սույն Օտագործման Պայմանների կամ որևէ գործող օրենքի կամ կանոնադրության մեջ պարունակվող որևէ ներկայացուցչության, երաշխիքի կամ դաշնագրի խախտման` առանց սահմանափակումների: Մենք ցանկացած պահի, առանց ծանուցման և մեր հայեցողությամբ կարող ենք դադարեցնել Ձեր օգտագործումը կամ մասնակցությունը կայքում կամ ջնջել Ձեր հաշիվը և ցանկացած բովանդակություն կամ տեղեկատվություն, որը Դուք տեղադրում եք: Եթե մենք որևէ պատճառով դադարեցնում կամ կասեցնում ենք Ձեր հաշիվը, ապա Ձեզ արգելվում է գրանցվել և ստեղծել նոր հաշիվ Ձեր անունով, կեղծ կամ փոխառված անունով կամ որևէ երրորդ կողմի անունով, նույնիսկ եթե Դուք կարող եք հանդես գալ երրորդ կողմի անունից: Ձեր հաշիվը դադարեցնելուց կամ կասեցնելուց բացի, մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկել համապատասխան դատական գործողություններ՝ ներառյալ առանց սահմանափակումների հետապնդելով քաղաքացիական, քրեական և դատական կարգով հատուցումներ:
Փոփոխություններ և ընդհատումներ
Մենք մեզ իրավունք ենք վերապահում փոխել, փոփոխել կամ հեռացնել Կայքի բովանդակությունը ցանկացած պահի կամ որևէ պատճառով մեր հայեցողությամբ՝ առանց ծանուցման: Այնուամենայնիվ, մենք պարտավոր չենք թարմացնել մեր Կայքի որևէ տեղեկատվություն: Մենք նաև իրավունք ենք վերապահում ցանկացած պահի և առանց նախազգուշացման փոփոխել կամ դադարեցնել Կայքն ամբողջությամբ կամ դրա մի մասը: Մենք պատասխանատվություն չենք կրելու Ձեր կամ որևէ երրորդ կողմի առջև Կայքում որևէ փոփոխության, գնի փոփոխման, կասեցման կամ դադարեցման համար: Մենք չենք կարող երաշխավորել, որ Կայքը մշտապես հասանելի կլինի: Հնարավոր է, որ մենք ապարատային, ծրագրային ապահովման կամ այլ խնդիրներ ունենանք կամ կարիք ունենանք Կայքին վերաբերող տեխնիկական սպասարկում իրականացնել, ինչը կհանգեցնի ընդհատումների, ձգձգումների կամ սխալների: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի կամ որևէ պատճառով փոխել, վերանայել, թարմացնել, կասեցնել, դադարեցնել կամ այլ կերպ փոփոխել Կայքը՝ առանց Ձեզ նախազգուշացնելու: Դուք համաձայնում եք, որ մենք որևէ պատասխանատվություն չենք կրում որևէ կորուստի, վնասի կամ անհարմարության համար, որն առաջացել է Կայքի դադարեցման կամ կասեցման ընթացքում Կայք մուտք գործելու անկարողության պատճառով։ Սույն Օգտագործման Պայմաններում ոչ մի կետ չպետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի մեզ պարտավորեցնի պահպանել և աջակցել Կայքը կամ դրա հետ կապված որևէ ուղղում, թարմացում կամ թողարկում տրամադրել։
Կիրառելի իրավունք
Այս Պայմանները պետք է կարգավորվեն և սահմանվեն՝ հետևելով ԱՄՆ-ի օրենքներին: Astronomy Club Inc. և դուք անվերապահորեն համաձայնում եք, որ ԱՄՆ դատարանները բացառիկ իրավասություն կունենան լուծելու ցանկացած վեճ, որը կարող է ծագել այս պայմանների հետ կապված:
Վեճերի լուծում
Դուք անվերապահորեն համաձայնում եք ցանկացած վեճ կապված սույն Պայմանների կամ սույն Պայմանագրով հաստատված իրավական հարաբերություններով ներկայացնել Միացյալ Նահանգների դատարանների իրավասությանը։ «Astronomy Club Inc.»-ն նաև իրավունք է վերապահում գործի ըստ էության վարույթ հարուցել Ձեր բնակության երկրի դատարաններում կամ այն պետությունում, որտեղ իրականացվում է Ձեր հիմնական աշխատանքային և մասնագիտական գործունեությունը, եթե սույն Պայմանները մուտքագրվել են այդ ընթացքում։
Ուղղումներ
Կայքում կարող է լինել տեղեկատվություն, որը պարունակում է տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, ներառյալ նկարագրությունները, գները, հասանելիությունը և տարբեր այլ տեղեկություններ: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի շտկել ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում, ինչպես նաև փոխել կամ թարմացնել Կայքի տեղեկատվությունը `առանց նախապես ծանուցման:
Պատասխանատվության մերժում
Կայքը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով: Դուք համաձայնում եք, որ Կայքի և մեր ծառայությունների օգտագործումը միայն Ձեր ռիսկն է: Օրենքով թույլատրված առավելագույն չափով մենք հրաժարվում ենք կայքի կամ Ձեր օգտագործման հետ կապված արտահայտված կամ ենթադրյալ բոլոր երաշխիքներից, ներառյալ առանց սահմանափակումների՝ առևտրի ենթադրյալ երաշխիքները, որոշակի նպատակի համար պիտանիությունը և իրավունքների չխախտելը: Մենք չենք երաշխավորում կամ չենք ներկայացնում կայքի բովանդակության ճշգրտության կամ ամբողջականության կամ կայքի հետ կապված որևէ այլ վեբ կայքի բովանդակության վերաբերյալ, և մենք պատասխանատվություն չենք ստանձնելու բովանդակության և նյութերի որևէ (1) վրիպումների, սխալների կամ անճշտությունների համար, (2) ցանկացած բնույթի անձնական վնաս կամ գույքի վնաս, որը բխում է կայքի Ձեր մուտքից և օգտագործումից, (3) որևէ չարտոնված մուտք դեպի մեր սերվերներ և / կամ դրանցում պահված որևէ անձնական և (կամ) ֆինանսական տեղեկատվություն, (4) կայքէջին կամ դրանից փոխանցման ցանկացած ընդհատում կամ դադարեցում, (5) ցանկացած սխալ, վիրուս, տրոյական ձի կամ նման այլ բաներ, որոնք կարող են փոխանցվել կայքին կամ կայքի միջոցով որևէ երրորդ կողմի կողմից, և (կամ) (6) որևէ սխալ կամ բացթողում որևէ բովանդակության և նյութի մեջ, կամ որևէ տեսակի կորուստ կամ վնաս է հասցվել կայքի միջոցով տեղադրված, փոխանցված կամ այլ կերպ հասանելի դարձված բովանդակության օգտագործման արդյունքում: Մենք չենք լիազորոմ, հաստատում, երաշխավորում և պատասխանատվություն չենք ստանձնում որևէ ապրանքի կամ ծառայության համար, որը գովազդվում կամ առաջարկվում է երրորդ կողմի կողմից կայքի միջոցով, ցանկացած հիպերհղված կայքէջի կողմից կամ որևէ կայքի կամ բջջային հավելվածի կողմից ներկայացված որևէ բանների կամ այլ գովազդի մեջ, և մենք մաս չենք կազմի կամ որևէ ձևով պատասխանատվություն չեն կրի Ձեր և ցանկացած երրորդ կողմի արտադրանքի կամ ծառայության մատակարարի միջև ցանկացած գործարքի վերահսկման համար: Ինչպես ցանկացած միջոցի կամ միջնորդի կողմից ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու դեպքում, անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել ողջամտությունը և զգույշ լինել:
Պատասխանատվության սահմանափակումները
Ոչ մի դեպքում մենք կամ մեր տնօրենները, աշխատակիցները կամ գործակալները պատասխանատվություն չեն կրելու Ձեր կամ որևէ երրորդ կողմի առջև ուղղակի, անուղղակի, հետևողական, օրինակելի, պատահական, հատուկ կամ պատժիչ վնասների համար, ներառյալ կորցրած շահույթը, կորցրած եկամուտը, տվյալների կորուստը, կամ կայքի կողմից Ձեր օգտագործմամբ բխող այլ վնասներ, նույնիսկ եթե մեզ խորհուրդ են տվել այդպիսի վնասների հնարավորության մասին: Չնայած սույն փաստաթղթում հակասող որևէ բանի, մեր պատասխանատվությունը Ձեր նկատմամբ ցանկացած պատճառով և անկախ հայցադիմումի ձևից միշտ սահմանափակվելու է այն գումարի չափով, որը Դուք մեզ վճարել եք, եթե այդպիսիք կան, հայցադիմումի պատճառը առաջ գալուց վեց (6) ամիս առաջ: Որոշ ամերիկյան օրենքներ և միջազգային օրենքներ թույլ չեն տալիս ենթադրյալ երաշխիքների սահմանափակումներ կամ որոշակի վնասների բացառում կամ սահմանափակում: Եթե այս օրենքները տարածվում են Ձեզ վրա, վերոհիշյալ հրաժարվելը կամ սահմանափակումները կարող են չվերաբերվել Ձեզ, և Դուք կարող եք ունենալ լրացուցիչ իրավունքներ:
Փոխհատուցում
Դուք համաձայնում եք պաշտպանել, փոխհատուցել և չվնասել մեզ, ներառյալ մեր դուստր ձեռնարկությունները, մասնաճյուղերը և մեր բոլոր համապատասխան գործադիրներին, գործակալներին, գործընկերներին և աշխատակիցներին ցանկացած կորստից, վնասից, պատասխանատվությունից, հայցից կամ պահանջից, ներառյալ փաստաբանների ողջամիտ վարձավճարներն ու ծախսերը որևէ երրորդ անձի կողմից արված կամ հետևյալի արդյունքում. (1) Ձեր Մուտքագրումները, (2) Կայքի օգտագործումը, (3) սույն Օտագործման Պայմանների խախտումը, (4) սույն Օգտագործման Պայմաններով ամրագրված Ձեր ներկայացուցչությունների և երաշխիքների որևէ խախտում, (5) Ձեր կողմից երրորդ կողմի իրավունքների ոտնահարումը, ներառյալ մտավոր սեփականության իրավունքները, ի թիվս այլ իրավունքների կամ (6) ցանկացած բացահայտ վնասակար գործողություն Կայքի որևէ այլ օգտագործողի նկատմամբ, որի հետ կապվել եք Կայքի միջոցով: Չնայած վերոնշյալին, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր հաշվին ստանձնել բացառիկ պաշտպանություն և վերահսկողություն ցանկացած հարցի շուրջ, որով Դուք պարտավորվում եք հատուցել մեզ , և Դուք համաձայնում եք Ձեր հաշվին համագործակցել մեր նմանատիպ պահանջների պաշտպանության հետ։ Մենք խելամիտ ջանքեր կգործադրենք Ձեզ տեղեկացնելու ցանկացած այդպիսի պահանջի, գործողության կամ վարույթի մասին, որը ենթակա է սույն հատուցման, դրա մասին տեղեկանալուն պես:
Օգտագործողի տվյալներ
Մենք կպահպանենք որոշակի տվյալներ, որոնք Դուք փոխանցում եք Կայքին ՝ Կայքի աշխատանքը կառավարելու նպատակով, ինչպես նաև տվյալներ, որոնք վերաբերում են Կայքի օգտագործմանը: Չնայած մենք տվյալների կանոնավոր կրկնօրինակում ենք իրականացնում, Դուք միանձնյա պատասխանատու եք Ձեր փոխանցած բոլոր տվյալների համար, կամ, որոնք վերաբերում են Կայքի միջոցով ձեռնարկած ցանկացած գործողության: Դուք համաձայնում եք որ մենք չպետք է պատասխանատվություն կրենք Ձեր առջև ցանկացած նմանատիպ տեղեկության կորստի կամ կոռուպցիայի դեպքում, և Դուք սույնով հրաժարվում եք մեր դեմ ուղղված գործողությունների ցանկացած իրավունքից, որը բխում է նման տվյալների կորստից կամ կոռուպցիայից։
Էլեկտրոնային հաղորդակցություններ, գործարքներ և ստորագրություններ
Կայքի այցելությունը, մեզ էլ-նամակներ ուղարկելը և առցանց ձևաթղթերը լրացնելը էլեկտրոնային հաղորդակցության ձևեր են: Դուք համաձայնություն եք տալիս էլեկտրոնային հաղորդակցություն ստանալուն և համաձայնում եք, որ բոլոր համաձայնագրերը, ծանուցումները, բացահայտումները և այլ հաղորդակցությունները, որոնք մենք Ձեզ տրամադրում ենք էլեկտրոնային եղանակով, էլեկտրոնային փոստով և կայքում, բավարարում են ցանկացած իրավական պահանջների, որոնք վերաբերվում են այսպիսի հաղորդակցությունների գրավոր լինելուն։ ԴՈՒՔ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ՊԱՏՎԵՐՆԵՐԻ և ԱՅԼ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՆԱԵՎ ՄԵՐ ԿԱՄ ԿԱՅՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՁԵՌՆՎՈՂ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ։ Դուք սույնով հրաժարվում եք ցանկացած կանոնադրության իրավունքներից կամ պահանջներից, կանոնակարգերից, կանոններից, հրամանագրերից կամ ցանկացած այլ իրավասության մեջ գտնվող այլ օրենքներից, որոնք պահանջում են բնօրինակ ստորագրություն, ոչ էլեկտրոնային գրառումների առաքում կամ պահպանում, վճարումների կամ կրեդիտների տրամադրման ցանկացած այլ եղանակ, քան էլեկտրոնային եղանակն է:
Կալիֆորնիայի օգտվողներ և բնակիչներ
Եթե մեզ մոտ որևէ բողոք բավարար կերպով չի լուծվել, կարող եք կապվել Կալիֆորնիայի Սպառողների գործերի վարչության Սպառողների ծառայությունների բաժնի Բողոքների Աջակցության բաժնի հետ՝ գրավոր 1625 North Market Blvd., Suite N 112, Suite N 112, Sacramento, California 95834 կամ հեռախոսով (800) 952-5210 և (916) 445-1254 հեռախոսահամարներով:
Այլ դրույթներ
Օգտագործման այս Պայմանները և Կայքում կամ դրա հետ կապված մեր կողմից տեղադրված ցանկացած քաղաքականություն կամ գործառնական կանոններ կազմում են Ձեր և Մեր միջև ամբողջ համաձայնությունը և փոխըմբռնումը: Սույն Օտագործման Պայմանների որևէ իրավունք կամ դրույթ չկիրառելը կամ չպարտադրելը մեր կողմից չի հանդիսանում այդպիսի իրավունքից կամ դրույթից հրաժարվել: Օգտագործման այս Պայմանները գործում են օրենքով թույլատրելի առավելագույն չափով: Մենք ցանկացած պահի կարող ենք ուրիշներին փոխանցել Մեր որևէ կամ բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Մենք պատասխանատվություն չենք կրում Մեր ողջամիտ վերահսկողությունից դուրս ցանկացած պատճառով պատճառված կորստի, վնասի, ուշացման կամ բացթողման համար: Եթե սույն Օտագործման Պայմանների որևէ դրույթ կամ դրույթի մաս անօրինական է, անվավեր կամ անիրագործելի, ապա այդ դրույթը կամ դրույթի մի մասը համարվելու է սույն Օտագործման Պայմաններից անջատված և չի ազդի մնացածի վավերության և կատարելիության վրա: Ձեր և Մեր միջև սույն Օտագործման Պայմանների կամ Կայքի օգտագործման արդյունքում որևէ համատեղ ձեռնարկություն, գործընկերություն, աշխատանքային կամ գործակալական հարաբերություններ չեն առաջանում: Դուք համաձայն եք, որ այս Օգտագործման Պայմանները չեն մեկնաբանվի Մեր դեմ՝ դրանց կազմման շնորհիվ: Դուք սույնով հրաժարվում եք ցանկացած առարկությունից, որը կարող եք ունենալ սույն Օտագործման Պայմանների էլեկտրոնային ձևի և սույն Օգտագործման Պայմանները կատարելու համար կողմերի ստորագրությունների բացակայության հիման վրա:
Հետադարձ կապ
Կայքի վերաբերյալ բողոք լուծելու կամ Կայքի օգտագործման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ Կոնտակտային էջ
© 2021-2026 Astronomy Club Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: