Առաջնորդեք Մասնաճյուղ՝ ձեր Քաղաքում
Աստղերի հանդեպ ձեր սերը վերածեք ազդեցության։ Դարձեք Ձեր քաղաքում Աստղագիտական Ակումբի մասնաճյուղի լոկալ առաջնորդ։ Տիեզերքը ավելի մոտեցրեք Ձեր տանը՝ ոգեշնչելով աստղագետներին, կազմակերպելով հետաքրքիր լոկալ միջոցառումներ և ընդլայնելով աստղագիտության սիրահարների մեր գլոբալ ցանցը։ Միացեք աշխարհի մի շարք մասնաճյուղերի և օգնեք մեզ տիեզերքի հրաշքները հասցնել Ձեր համայնք։
Ինչո՞ւ Աստղագիտական Ակումբ
Բոլորը մեկում հարթակ և ավտոմատացում
Հեշտությամբ պլանավորեք և գովազդեք միջոցառումները մեր ներկառուցված ժամանակացույցի գործիքների, ավտոմատացված հիշեցումների, վճարումների կազմակերպման և ակումբակիցների կառավարման վահանակով։
Գլոբալ Ցանց
Միացե՛ք աստղագիտության սիրահարների գլոբալ ցանցին, որի առաքելությունն է հասարակության մեջ սերմանել աստղագիտությունը, կիսվել գիտելիքներով և համագործակցել ոլորտի զարգացմանն ուղղված ազդեցիկ նախագծերի շուրջ։
Գլխամասի կողմից Անմիջական Աջակցություն
Օգտագործեք մեր Leader Portal-ը՝ Աստղագիտական Ակումբի գլխամասից ձևանմուշներ, ուսուցողական վեբինարներ, մարքեթինգային ռեսուրսներ և անհատական ուղեցույց ստանալու համար։
Ո՞վ է Լավագույն Թեկնածուն
Լավագույն Լոկալ Առաջնորդը պետք է լինի աստղագիտության սիրահար, համայնքին նվիրված և կազմակերպված։ Լոկալ մասնաճյուղի առաջնորդումը պահանջում է շաբաթական 6-10 ժամ ներգրավվածություն, և Դուք կհամապատասխանեք հետևյալ պրոֆիլներից մեկին կամ մի քանիսին՝
Ինֆլյուենսեր Սիրողական Աստղագետ
Դուք ստեղծում եք գրավիչ կոնտենտ առցանց համայնքների համար և ոգեշնչում եք աստղագետներին, ովքեր դիմում են Ձեզ՝ ուղղորդման համար։
Պրոֆեսիոնալ Աստղագետ
Դուք աշխատում կամ հետազոտություններ եք անցկացնում աստղագիտության/աստղաֆիզիկայի ոլորտում և պարբերաբար կիսվում եք գիտելիքներով հասակակիցների կամ ուսանողների հետ։
Համայնքի կազմակերպիչ
Դուք պլանավորում եք միջոցառումներ և հանդիպումներ և գիտեք, թե ինչպես միավորել բոլորին՝ կամավորներից մինչև հովանավորներ։
Ինչ են Անում Լոկալ Առաջնորդները
Համայնք
Կազմակերպեք օնլայն և օֆլայն միջոցառումներ ու հանդիպումներ՝ Ձեր մասնաճյուղում տեղական համայնք կառուցելու համար։
Ակումբակիցներ
Կապվեք Աստղագիտության սիրահարների հետ, օգնեք նրանց տեսնել Ակումբի արժեքները և բոլորին ներգրավվեք միջոցառումների և հանդիպումների միջոցով։
Մենթորներ
Ստեղծեք հարաբերո��թյուններ պրոֆեսիոնալ աստղագետների և աստղաֆիզիկոսների հետ և հրավիրեք նրանց ելույթ ունենալու ձեր միջոցառումներին կամ մենթոր լինելու դրանց ընթացքում։
Գործընկերներ
Կառուցեք հարաբերություններ տեղական պլանետարիումների, գիտական կենտրոնների, դպրոցների, մեդիաների և բիզնեսների հետ՝ միջոցառման վայրեր, հովանավորություններ և այլն ապահովելու համար։
Ի՞նչ Օգուտներ են Ստանում Լոկալ Առաջնորդներ
Գլոբալ և Լոկալ Ցանց
Մասնագիտական Զարգացում
Երաշխավորագիր նամակ
Ճանաչում
Հիանալի կողմնակի եկամուտ
Աստղագիտության Հանրայնացում
Հաճախակի տրվող հարցեր
Ո՞վ կարող է լինել մասնաճյուղի առաջնորդի լավագույն թեկնածուն
Յուրաքանչյուր ոք, ով ակտիվորեն զբաղվում է Աստղագիտությամբ (լինի դա պրոֆեսիոնալ, կրթական կամ նվիրված սիրողական մակարդակով) և ոգևորված է շաբաթական մոտ 6-10 ժամ տրամադրել տեղական միջոցառումներ կազմակերպելուն։
Կարո՞ղ եմ առաջնորդել մասնաճյուղը և միաժամանակ լրիվ դրույքով աշխատել կամ սովորել
Այո, միանշանակ։ Մեր առաջնորդների մեծ մասը համատեղում է այս դերն աշխատանքի կամ ուսման հետ, դուք կարող եք նաև փոքր թիմ ստեղծել՝ պարտականությունները բաշխելու համար
Որտե՞ղ կարող եմ գտնել աջակցություն և ռեսուրսներ։
Բոլոր առաջնորդները հասանելիություն ունեն մեր առցանց «Առաջնորդի պորտալին», մեր ընդլայնման թիմի կողմից անցկացվող վերապատրաստման վեբինարներին և Slack-ի օգտատերերի մասնավոր խմբին՝ ամբողջ աշխարհում
Մասնաճյուղերի միջոցառումները կանցկացնվեն օնլայն թե՞ օֆլայն
Յուրաքանչյուր կիսամյակի սկզբում մասնաճյուղերի առաջնորդները ընտրում են ձևաչափը՝ առցանց, անցանց, թե՞ հիբրիդային, որն առավել հարմար է իրենց համայնքի համար։ Դուք նախապես կորոշեք ձեր կիսամյակի իրականացման եղանակը, որպեսզի հնարավորինս սահուն պլանավորեք, գովազդեք և անցկացնեք միջոցառումները։
Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է Աստղագիտության ոլորտում փորձ՝ մասնաճյուղ ղեկավարելու համար
Այո և ոչ։ Ինչպե՞ս։ Տեղական առաջնորդները կարող են լինել սիրողական և պրոֆեսիոնալ աստղագետներ կամ համայնքային հմուտ կազմակերպիչներ, ովքեր գիտեն թե ինչպես կազմակերպել միջողառումներ և միավորել դասախոսների, փորձագետների, գործընկերների և ազդեցիկ մարդկանց։
Եթե դուք Աստղագիտության փորձագետ չեք, ապա պետք է ընդհանուր պատկերացում ունենաք ոլորտից՝ տեղական առաջնորդների թիմ ստեղծելու համար, որը կարող է ունենալ անհրաժեշտ գիտելիքները։
Մենք տրամադրում ենք գործիքներ և աջակցություն, իսկ դուք և ձեր առաջնորդների թիմը բերում եք էներգիա և գիտելիք։
Դիմել որպես Առաջնորդ
© 2021-2026 Astronomy Club Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: